Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել (տեսանյութ)


Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել (տեսանյութ)

  • 16-11-2020 18:25:58   | Հայաստան  |  Հասարակություն



Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։
 
Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։
 
Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
 
Ոստիկանությունը կրկին հորդորում է այս օրերին ստացած զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play