Արցախի օպերատիվ շտաբն աշխատում է քաղաքացիների տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց պարենով ապահովելու ուղղությամբ


Արցախի օպերատիվ շտաբն աշխատում է քաղաքացիների տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց պարենով ապահովելու ուղղությամբ

  • 17-11-2020 10:10:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
 
«Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ կներկայացնի հայտարարության տեսքով:
 
Պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը:
 
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում՝ տաք, ինչպես նաև վերմակն ու ծածկոցը (047) 94 33 67:
 
Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում՝ ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի և այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը (047) 94 36 20»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play