ԱՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ուժերի գրոհի մասին տեղեկությունը


ԱՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ուժերի գրոհի մասին տեղեկությունը

  • 17-11-2020 13:21:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի պաշտպանության բանակը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:
 
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել:
 
Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play