Երեւանում բացահայտվել է արտարժույթի անօրինական<br /> առքուվաճառքով զբաղվող խումբ, որի հետ համագործակցել են որոշ<br /> բանկերի աշխատակիցներ<br />


Երեւանում բացահայտվել է արտարժույթի անօրինական
առքուվաճառքով զբաղվող խումբ, որի հետ համագործակցել են որոշ
բանկերի աշխատակիցներ

  • 16-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի (ԱԱԾ) տարածած հաղորդագրության համաձայն, բացահայտվել եւ կասեցվել է կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը տեւական ժամանակ Երեւանում զբաղվել է առանձնապես խոշոր չափերի հասնող արտարժույթի անօրինական առուվաճառքով: Ըստ նույն աղբյուրի, խմբի կազմում ներգրավված են եղել Երեւանի բնակիչներ Վ.Միքայելյանը, Կ.Զաքարյանը եւ Է.Գալստյանը: Խբի անդամներն արտարժույթի փոխանակումներն իրականացրել են միայն նախնական պայմանավորվածությունների համաձայն: Վերջիններիս ծառայություններից օգտվել են հիմնականում Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ: Նրանց ակտիվ աջակցություն են ցուցաբերել ՀՀ որոշ առեւտրային բանկերի աշխատակիցներ` շահեկան պայմաններով առանձնապես խոշոր չափի տարադրամ փոխանակելով, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելով: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեկան գործ, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play