Վարչապետի խոսնակը կոչ է արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց


Վարչապետի խոսնակը կոչ է արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց

  • 18-11-2020 16:15:20   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ է արել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: Մանե Գևորգյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:
 
Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը եւ հորդորում ենք չդիմել նման քայլի:
 
Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play