Պետությունը միջոցներ է ձեռնարկվում Մարտակերտի գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության և այլ կարիքների համար. ԱՀ տեղեկատվական շտաբ


Պետությունը միջոցներ է ձեռնարկվում Մարտակերտի գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության և այլ կարիքների համար. ԱՀ տեղեկատվական շտաբ

  • 18-11-2020 16:23:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
 
Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:
 
Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ»,- հայտնել է Արցախի տեղեկատվական շրջանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play