Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1520 նոր դեպք, 31 մահ. մեկ օրում գրանցվել է 8319 առողջացում


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1520 նոր դեպք, 31 մահ. մեկ օրում գրանցվել է 8319 առողջացում

  • 19-11-2020 11:04:49   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք: Ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play