Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու. գլխավոր դատախազի խորհրդական


Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու. գլխավոր դատախազի խորհրդական

  • 19-11-2020 16:16:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- հայտնել է նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play