ՀՀ-ից Արցախ թույլատրվում է երթևեկել և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհով


ՀՀ-ից Արցախ թույլատրվում է երթևեկել և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհով

  • 19-11-2020 16:30:07   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:
 
Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ, այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:
 
Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play