Երեւանում կայացել է ՌԴ եւ ՀՀ Արտաքին գերատեսչությունների միջեւ կարճատեւ հանդիպում

21-11-2020 14:52:34   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ԱԳՆ պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարության պատվիրակության հետ:
 


Այս մասին հայտնել եւ ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնել ՌԴ
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Հիշեցնենք, երեկ նախարարների եւ մի շարք այլ պաշտոնյաների, զինվորականների հետ խորհրդակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով դեպի Երեւան, այնուհետ՝  Բաքու սպասվող ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի մասին: Պուտինը փոխանցել է, որ այցի նպատակը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի գնահատումն է եւ այդ ուղղությամբ հետագա քայլերը:
 
Արդեն տեղի է ունեցել հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը,  ավելի վաղ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու  ՀՀ վարչապետի հանդիպումը, այնուհետ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ վարչապետի հանդիպումը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար