Հիշատակի արարողության ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն տալով ամենքին ներկա լինել կամ հետեւել դրան. Մայր Աթոռ


Հիշատակի արարողության ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն տալով ամենքին ներկա լինել կամ հետեւել դրան. Մայր Աթոռ

  • 23-11-2020 11:40:14   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
«Կարծում եմ՝ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած՝ նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։
 
Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։
 
Ամենայն հայոց հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը՝ նաև աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play