Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան
25-11-2020 18:35:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ռազմական դրությունը։
Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան սույն երկրների՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության և արտգործնախարարի հայտարարություններ, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետևաբար այն բոլոր հիմքերը, ոորվ բերվել էր ռազմական դրությունը , իսկ դրանք են Կառավարության բերած փաստթղթից եթե նայում ենք, հիմնական մեխը նրանն էր որ ՀՀ-ին սպառնում է ռազմական վտանգ, անմիջական սպառնալիք ռազմական գործողությունների և մեզ պետք է լինելու ամբողջական կամ մասնակի զորահավաք, հիմա կարծես թե արդեն ռազմական սպառնալիքը չկա, և զորահավաքի կարիք էլ չկա, այսինքն պատճառները, որի համար բերվել էր ռազմական դրությունը կարելի է համարել վերացած»
Պատգամավորը նշեց, սակայն, որ չեն վերացել այն սահմանափակումները, որոնք պայմանավորված են ռազմական դրությամբ։ «Սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների և գործադուլների իրականացման վրա, հրապարակումների, հաղորդումների իրականացման վրա, և այլ սահմանափակումներ՝ մարդու խոսքի ազատությունը սահմաանփակող, ազատ տեղաշարժը սահմանափակող, հավաքների ազատությունը սահամանափակող, շարունակում են գործել»։
Նրա խոսքով՝ ռազմական դրության առկայությունը բացասական ազդեցություն է ունենում նաև տնտեսության վրա։ «Շատ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,ովքեր երկքաղաքացիություն ունեն և իրավունք կունենային այլ հավասար պայմաններում մեկնել արտագնա աշխատանքի, իրենց գործունեությունը շարունակել ծավալել և դրանով գեներացնել որոշակի եկամուտներ, բայց այս պարագայում ՀՀ-ն նման քաղաքացիներին դիտում է հավասար ՀՀ-ի բոլոր այլ քաղաքացիների հետ, նրանց արգելված է Հայաստանից դուրս գալը, և հետևաբար բացի ժողովրդավարության տարբեր ոլորտում սահամանափակումներից, մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ»։
Գորգիսյանը հիշեցրեց, որ տնտեսական լուրջ անկում կա նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ռազմական դրության վերացումը կնպաստի իրավիճակի մեղմմանը։