4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

27-11-2020 11:11:19   | Հայաստան  |  Հասարակություն
Նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 22։49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
 


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել
է 4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում. 3 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար