Արմեն Հարությունյան. «Հանդուրժողականությունը պետք է լինի<br /> մեր մշակույթի բաղկացուցիչ մասը»<br />


Արմեն Հարությունյան. «Հանդուրժողականությունը պետք է լինի
մեր մշակույթի բաղկացուցիչ մասը»

  • 10-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի շարքային քաղաքացին, փոքր բիզնեսը չկրեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական ծանրությունը, եւ խոշոր բիզնեսը պետք է խնդրի խոշոր մասի լուծումն իր վրա վերցնի: Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ շատ անհանգստացած էր Հայաստանի իշխանությունների նախկինում հնչեցրած այն հայտարարություններից, թե «ճգնաժամը մեզ չի հասնի»: «Դա նշանակում էր, որ մենք ստալինյան փակ համակարգ ենք ստեղծել»,- նշեց Պաշտպանը: Ա.Հարությունյանը լրագրողի խնդրանքով մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե «չարությունը, անհանդուրժողականությունը, ձուլում են նոր փամփուշտներ` լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտն արմատականորեն փոխել»: «Սպանություններ» ասելով` Տ.Սարգսյանը նկատի է ունեցել «հոկտեմբերի 27»-ը: Ըստ Պաշտպանի, նոր սպանություններ չեն լինի, եւ վարչապետի ձեւակերպումները «հաջող չէին»: «Պարզապես մենք օր առաջ պետք է հասկանանք, որ հանդուրժողականությունը պետք է լինի մեր մշակույթի բաղկացուցիչ մասը»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն