ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն
28-11-2020 14:35:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասին հաշվետվություն:
Այն ներառում է 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:
«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- հայտնում է նախարարությունը։
1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 4 945 270 160
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 705 948 100
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 954 504 059
4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393 021 823