ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ

  • 01-12-2020 16:24:03   |   |  Մամլո հաղորդագրություն

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առաջին հեռախոսազրույցն են ունեցել, որի շրջանակում քննարկվել են Վաշինգտոնի ու միջազգային կառույցի հարաբերությունների ամրապնդման թեման: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հաղորդագրությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
 
«Գլխավոր քարտուղարն ուրախ էր շփվել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել է սկզբունքային կարևոր դերակատարումը,  որն ունի ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջև սերտ գործակցության ամրապնդումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play