«Ջոն Դիր»-ի գյուղատնտեսական սարքավորումները հասանելի<br /> կդառնան հայ ֆերմերների համար<br />


«Ջոն Դիր»-ի գյուղատնտեսական սարքավորումները հասանելի
կդառնան հայ ֆերմերների համար

  • 06-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: CARD Ագրոսերվիս ՓԲԸ-ի եւ «Ջոն Դիր Ինթերնեշընլ»-ի միջեւ մարտի 6-ին ստորագրված մատակարարման պայմանագրի համաձայն Հայաստանում «Ջոն Դիր»-ի գյուղսարքավորումների վաճառքի ու սպասարկման հարցերով կզբաղվի CARD Ագրոսերվիսը: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատեան հաղորդագրության, «Ջոն Դիր»-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա CARD Ագրոսերվիսին Հայաստան ներկրել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, «Ջոն Դիր»-ը գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող ամենամեծ ու հեղինակավոր ընկերություններից մեկն է աշխարհում, ինչը նշանակում է, որ ամենաբարձրորակ ու առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսական տեխնիկան այսուհետ հասու կլինի Հայաստանի ֆերմերներին եւ ագրոբիզնեսի ոլորտին: Deere & Company ընկերությունը, որը հայտնի է որպես «Ջոն Դիր», հիմնվել է 1837թ.-ին ԱՄՆ-ում: Այն ունի 47 400 աշխատակիցներ, արտադրանք է թողարկում աշխարհի 14 երկրների թվով 70 գործարաններում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play