Դրամի արժեվորումը վնասեց Հայաստանում տեղական արտադրության<br /> զարգացմանը,- ասում է Վազգեն Սաֆարյանը<br />


Դրամի արժեվորումը վնասեց Հայաստանում տեղական արտադրության
զարգացմանը,- ասում է Վազգեն Սաֆարյանը

  • 06-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ վնասեց Հայաստանում տեղական արտադրության զարգացմանը, ինչի պատճառով 2008թ.-ին արտահանումը նվազել է 7,8%-ով եւ կազմել 1 մլրդ 69 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 35%-ով եւ կազմել 4 մլրդ 411,7 մլն դոլար: Նման կարծիք հայտնեց մարտի 6-ի ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա գնահատմամբ, ազգային արժույթի լողացող փոխարժեքը հնարավորություն կտա զարգացնել տեղական արտադրությունը: Նա նաեւ նշեց, որ պետությունը պետք է վերանայի այն մոտեցումներն ու կարծրատիպերը, որոնք խանգարում են երկրի տնտեսության զարգացմանը: Ըստ Վ.Սաֆարյանի, պետությունը պետք է կարգավորի եւ կառավարի տնտեսությունը: «Հայաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում վարվում էր ազատ շուկայական տնտեսության ցնցումնաբուժության քաղաքականություն: Դա բերել է մի իրողության, որ ունենք հարուստների սակավաթիվ խավ եւ շատ ծանր պայմաններում հայտնված հսկայական զանգված»,- ասաց միության նախագահը: Վ.Սաֆարյանը վստահ է, որ օպերատիվ պետական գործողությունների, միջոցառումների միջոցով հնարավոր է մոտ 1,5 անգամ ավելացնել արտահանման եւ 2 անգամ կրճատել ներկրման ծավալները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play