Տնտմրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ<br /> հարուցեց ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի<br /> շուկաներում<br />


Տնտմրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ
հարուցեց ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի
շուկաներում

  • 06-03-2009 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 6-ի նիստում վարույթներ հարուցեց չորս շուկայում` դրամի լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձի պատրվակով տնտեսվարողների կողմից գների չհիմնավորված բարձրացումներ թույլ տալու, արհեստական դեֆիցիտ ստեղծելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու կասկածով: Վարույթներ են հարուցվել ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի շուկաներում: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց Հանձնաժողովի նախագահ Աշտո Շահնազարյանը, անհամաչափ գնային բարձր տատանումների վերաբերյալ ահազանգեր ստացվել են ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից: Նրա խոսքերով, մասնավորապես, դեղորայքի շուկայում գնաճային միտումները բավականին բարձր են եղել, որոնք տնտեսական ոչ մի գործոններով հիմնավորված չեն: Ըստ Ա.Շահնազարյանի, հայտնի է դարձել, որ դեղերի շուկայում ներկրողները պայմանավորվել են` բոլոր տեսակի դեղորայքները թանկացնել 25%-ով: Նա վստահեցրեց, որ դոլար-դրամ հարաբերակցության կայունացումից հետո` մարտի 7-ից, բոլոր խանութներում գնանկման երեւույթներ կնկատվեն: Մասնավորապես, բենզինի գինը 10 դրամով կիջնի, իսկ շաքարավազի մեծածախ մատակարարման գինը կիջնի մինչեւ 250 դրամի: Ա.Շահնազարյանը տեղեկացրեց, որ իրավիճակը որոշակի առումով դեռեւս մտահոգիչ է մարզերում, որտեղ գների մակարդակը փոքր-ինչ բարձր է մայրաքաղաքի համեմատ: Նա նշեց, որ այս խնդրի կարգավորման համար Հանձնաժողովը համագործակցում է Պետական եկամուտների կոմիտեի հետ. անհարկի բարձրացումներ թույլ տված խանութների ցանկը տրամադրվում են կոմիտեին` հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ստուգելու նպատակով: Ինչ վերաբերում է հայրենական արտադրանքի թանկացմանը, ապա հանձնաժողովի նախագահը նշեց, որ դա պայմանավորված է հումքի ներկրմամբ: «Հարցն այն է, թե ինչ չափով են թանկացել: Մենք այսօր վերահսկում ենք տնտեսվարողների մեխանիկական ձգտումները` գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության առումով»,- նշեց Ա.Շահնազարյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play