Լողացող փոխարժեքի վերադարձով առաջին անհրաժեշտության ոչ<br /> բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխության ենթարկվել<br />


Լողացող փոխարժեքի վերադարձով առաջին անհրաժեշտության ոչ
բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխության ենթարկվել

  • 04-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրամի փոխարժեքի լողացող կուրսի վերադարձով առաջին անհրաժեշտության ոչ բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխության ենթարկվել: Ինչպես մարտի 4-ի ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, որոշ ապրանքների նկատմամբ գնային փոփոխություններ եղել են 10-12%-ի սահմաններում: Ըստ նրա, մոնիտորինգի ենթարկված 40 ապրանքներից հիմնականում թանկացել են 4-ը` ձեթը, կարագի որոշ տեսակներ, շաքարավազը (30 դրամով` հասնելով 250 դրամի), պրեմիում տեսակի բենզինը (50 դրամով): Նշենք, որ որոշ խանութներում շաքարավազը վաճառվում է 320 դրամով: Հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց նման բարձր գնով շաքարավազ չգնել, այլ մտնել կողքի խանութն ու մեկ կգ շաքարավազի դիմաց վճարել ընդամենը 250 դրամ: Նրա խոսքերով, մարտի 3-ին` Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունից հետո, խոշոր ներկրողների կողմից արհեստական դեֆիցիտ առաջացնելու փորձեր են եղել: Սակայն հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել, բանակցություններ են վարել նրանց հետ, զգուշացումներ արել, ինչի արդյունքում որոշակի ապրանքների դեպքում մի քանի ժամից հետո նույնիսկ գնանկում է արձանագրվել: Ա.Շահնազարյանը հայտնեց, որ եթե շարունակվի որոշ ապրանքների գնաճը, ապա հանձնաժողովը վաղվանից նախազգուշացումներից կանցնի վարույթներ հարուցելու փուլին: Նա մեկ անգամ եւս բնակչությանը կոչ արեց խուճապի չմատնվել: Միաժամանկ նշվեց, որ ներկրվող ապրանքների թանկացում` մոտ 20-25%, հնարավոր է 2-3 ամիս հետո, երբ սպառվեն պահեստավորված ապրանքները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play