«ԱԼՌՕՍԱ»-ն Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման<br /> առաջարկություն է ներկայացրել<br />


«ԱԼՌՕՍԱ»-ն Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման
առաջարկություն է ներկայացրել

  • 04-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերությանՆ «ԱԼՌՕՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովի մարտի 4-ի հանդիպմանը քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «ԱԼՌՕՍԱ»-ի հետ համագործակցության հետագա ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին աջակցության հնարավորությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: «ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա «ԱԼՌՕՍԱ»-ից ալմաստի հումք ձեռք բերել եւ դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը պայմանավորվել են փոխշահավետ այդ վարկի պայմանները լրացուցիչ քննարկել` եւ' վարկատուի, եւ' վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը` նկատի առնելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետագա հնարավոր դրսեւորումներն ու ազդեցությունը տնտեսության վրա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play