Ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրի ավելի քան 20 հիվանդի


Ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրի ավելի քան 20 հիվանդի

  • 11-12-2020 11:52:39   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի:Այս մասին հայտնում է ՌԴ պաշպանության նախարարության կայքէջը:
 
«Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել: Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հեռավոր գյուղերում եւ շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play