Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 480 մարդ


Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 480 մարդ

  • 12-12-2020 14:42:03   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 
 
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 481 մարդու: 
 
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 37 500 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play