Լոռու մարզից արցախցի ընտանիքներին հերթական աջակցությունն է ցուցաբերվել


Լոռու մարզից արցախցի ընտանիքներին հերթական աջակցությունն է ցուցաբերվել

  • 14-12-2020 10:43:29   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ Լոռու մարզի համակարգման կենտրոնի հետ համագործակցությամբ ԱՀԱԸ-ն «Շող» կենտրոնի միջոցով արցախցի ընտանիքներին ցուցաբերվել է հերթական աջակցությունը.
Դրամական աջակցություն՝ 3350000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ընտանիքին փոխանցելով 80000-150000 ՀՀ դրամ. նախատեսված է 33 ընտանիքի համար):
 
Ցանկացողները ստացել են նոր բաճկոն և ձմեռային կոշիկներ, հագուստ:
 
Մինչև 1 տարեկան երեխա ունեցող ընտանիքներն ստացել են տակդիրներ:
 
Չորս անձից բաղկացած 1 ընտանիքի ամեն օր տրամադրվում է տաք սնունդ: Նույն ընտանիքին տրամադրվել են վերմակ և ներքնակ:
 
Կենտրոնի ծառայություններից օգտվելու է 4 ընտանիք:
 
1 ընտանիքի տրամադրվել է գույք (բազմոց, բազկաթոռներ, երկտեղանոց մահճակալ):
 
Նախատեսվում է 6-12 տարեկան երեխաներին տրամադրել դպրոցական համազգեստ, ամանորյա նվեր-փաթեթ, 2-12 տարեկաններին՝ նաև քաղցրավենիք:
 
2 ընտանիքի երեխաներ հնարավորություն կունենան ստանալ Ձմեռ Պապին գրված նամակի բոլոր նվերները բարերարների օգնությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play