Բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը Հայաստանում


Բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը Հայաստանում

  • 14-12-2020 13:31:17   | Հայաստան  |  Հասարակություն

Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում պաշտոնապես բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրությունը։ 
 
Ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։ Ցուցադրությունը եզակի է նաև նրանով, որ դրսևորում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։ 
 
Մանրամասները՝ կից մամուլի հաղորդագրությունում։ 
Կից ներկայացնում ենք նաև լուսանկարներ։ 
 
Հարգանքով, 
Սթիլ գրաֆիկայի թանգարան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play