«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ


«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ

  • 15-12-2020 16:35:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ, տեղեկացվում է հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում:
 
«Հավաքածուները՝ խմբաքանակ առ խմբաքանակ, կտրվեն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային նախարարությանը՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքները բավարարելու համար:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մշտական կապի մեջ է ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ պատկան մարմինների հետ, ստանում է հրատապ կարիքների դիմումներ, որոնց սեղմ ժամկետներում ընթացք է տրվում:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 10 հազար ձմեռային վերմակներն արդեն ուղարկվել են Արցախ, որոնք բաշխվում են քաղաքացիների միջև:
 
Ուշադրություն.
 
և´ ձմեռային վերմակները, և´ անկողնային պարագաները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով»,- ասված է գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play