Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 21 ավտովթար


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 21 ավտովթար

  • 16-12-2020 15:25:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է յուրացման կամ վատնման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play