Մանե Թանդիլյանն այցելել է Ստեփանակերտից Նորքի տուն-ինտերնատ տեղափոխված տարեցներին


Մանե Թանդիլյանն այցելել է Ստեփանակերտից Նորքի տուն-ինտերնատ տեղափոխված տարեցներին

  • 16-12-2020 16:58:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։
 
Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ, նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի տակ։
 
Այնուհետև նախարարը կառույցի աշխատակիցների հետ քննարկել է իրենց խնամքի տակ գտնող տարեցների խնդիրները՝ իր խոսքում ընդգծելով դրանց լուծման ճանապարհին համատեղ և արդյունավետ աշխատանքների կազմակերպումը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play