«Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ-ում բնակվող արցախցի 100 հղիի համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում


«Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ-ում բնակվող արցախցի 100 հղիի համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում

  • 18-12-2020 16:10:34   | Հայաստան  |  Հասարակություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում տարբեր մարզեր:
 
«Հղիների փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, համապատասխան հագուստ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:
 
Փաթեթները հավաքվել են համաձայն միջազգային նորմերի: Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից: Մեր քաջ կանանց մաղթում ենք բարի ազատում, առողջ մանկիկներ թո՜ղ ծնվեն»,-ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play