Նախատեսվում է Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերի<br /> անմիջական արտադրողի կողմից իրացումը ազատել ԱԱՀ-ից եւ<br /> շահութահարկից<br />


Նախատեսվում է Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերի
անմիջական արտադրողի կողմից իրացումը ազատել ԱԱՀ-ից եւ
շահութահարկից

  • 25-02-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, ՀՀ-ում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված հարկատուները ազատվում են շահութահարկի` գորգերի իրացումից ստացված եկամտի մասով, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի վճարումից: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հարկային բեռի թեթեւացումը կնպաստի հայկական ավանդական արհեստի հետագա զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, հայկական մշակույթի այս ճյուղի միջազգային ճանաչմանը, նաեւ տնտեսական աճին, գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը եւ ինքնազբաղվածների քանակի ավելացմանը: Նշվեց, որ ներկայումս ձեռագործ գորգագործությամբ զբաղվողների թիվը Հայաստանում մոտ 800 է: Ըստ նախարարի, պայմանավորված ներքին ու արտաքին շուկաներում առկա գործընթացներով, մասնավորապես` դրամի արժեւորմամբ եւ մի շարք ապրանքների գների բարձրացմամբ, նվազել է ոլորտի ընկերությունների արդյունավետությունը, ինչը կարող է հանգեցնել ընկերությունների փակմանը եւ գործազրկության ավելացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play