Խուճապի չմատնվել. Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում զենք-զինամթերք է վնասազերծվելու


Խուճապի չմատնվել. Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում զենք-զինամթերք է վնասազերծվելու

  • 19-12-2020 11:15:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
 
Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:
 
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play