Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում. Սոֆյա Հովսեփյան


Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում. Սոֆյա Հովսեփյան

  • 19-12-2020 11:40:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորների 72 հոգանոց խումբը ճանապարհվել է դեպի տուն:
 
«Ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում։
 
Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։
 
Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- Ֆեյսբուքի էջում գրել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play