ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի լիազորությունները դադարեցված են


ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի լիազորությունները դադարեցված են

  • 19-12-2020 11:45:57   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովը պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է կազմել:
 
«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 10-ին և տեղեկացրել, որ աշխատանքը կշարունակի ՊԵԿ-ում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play