ԱԻՆ-ը մարզերում բնակչության ներգրավմամբ սկսել է ուսումնավարժական պարապմունքներ


ԱԻՆ-ը մարզերում բնակչության ներգրավմամբ սկսել է ուսումնավարժական պարապմունքներ

  • 21-12-2020 16:40:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դեկտեմբերի 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Աշխատանքային շաբաթը սկսելուց առաջ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
«Հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը ինչ-որ առումով ուժային կառույց է, հորդորում եմ թև ու թիկունք լինել մեր բնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ մենք մեր մեջ այդ կարողությունը կգտնենք՝ հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- ասել է նախարար Փիլոյանը:
 
Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները և ներկայացրել խնդիրները:
 
Զեկուցվել է, որ մարզային փրկարարական վարչություններն իրենց տարածաշրջաններում սկսել են ուսումնավարժական պարապմունքները, բնակչության ներգրավմամբ իրականացվում են օդային տագնապի ազդարարում և պատսպարում: Շարունակվում է պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը:
 
Խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play