Հայաստանի կառավարության ծրագրերի շնորհիվ հայրենական<br /> արտադրողները ճգնաժամից դուրս կգան նվազագույն կորուստներով<br />


Հայաստանի կառավարության ծրագրերի շնորհիվ հայրենական
արտադրողները ճգնաժամից դուրս կգան նվազագույն կորուստներով

  • 24-02-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները հնարավորություն կտան տեղական արտադրողներին նվազագույն կորուստներով դուրս գալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Ինչպես փետրվարի 24-ին գործարարների հետ համատեղ քննարկմանը նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, կառավարության միջոցառումները, մասնավորապես օրենսդրական փոփոխությունները, միտված են գյուղմթերքների վերամշակման, մեքենաշինության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը, արտահանման խթանմանն ու ներմուծվող ապրանքների փոխարինմանը: Ըստ Ա.Ղազարյանի, տեղական արտադրողները պետությունից միշտ էլ ակնկալել են հայրենական արտադրության համար բարենպաստ պայմանների ապահովում: Թեեւ կառավարության նախաձեռնած քայլերն ուշացած են, սակայն, Ա.Ղազարյանի խոսքերով, այսօր տնտեսական քաղաքականությունը այս քայլերի շնորհիվ արմատապես փոխվում է. մասնավորապես, բոլոր ընկերությունները, որոնք կներկայացնեն լուրջ մշակված բիզնես ծրագրեր` աջակցություն կստանան կառավարությունից: Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը գտնում է, որ միայն պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կմեղմի ճգնաժամի ազդեցությունը: Նա նշեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտին վերաբերող գործողությունների փաթեթ, որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Ըստ Է.Գրիգորյանի, առաջարկվող միջոցառումները նպատակաուղղված են ոլորտի զարգացմանը: «Էլեկտրասարք» ընկերությունը, ըստ տնօրեն Զավեն Հարությունյանի, այսօր կանգնած է լուրջ խնդիրների առջեւ: Մասավորապես, ընկերությունը լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես ռուսական շուկայում` կապված ռուբլու արժեզրկման հետ: «Եթե մենք չկարողանանք պահպանել այն շուկաները, ուր արտահանվում են մեր ապրանքները, ապա մեր 10-15 տարվա աշխատանքը կկորցնենք», - նշեց Զ.Հարությունյանը: Նա գտնում է, որ պետությունը պետք է վարկային միջոցներ տրամադրի ոլորտում գոծող ընկերություններին, որպեսզի կարողանան դուրս ներկայիս վիճակից: Գործարարները նաեւ նշեցին, որ պետությունը առաջնահերթ պետք է աջակցի այն ոլորտներին, որոնք թեեւ զարգացած չեն, սակայն մեծ պոտենցիալ ունեն Հայաստանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play