«Իմ քայլը» հիմնադրամի Ստեփանակերտի հացատունը Ամանորի գիշերը ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար


«Իմ քայլը» հիմնադրամի Ստեփանակերտի հացատունը Ամանորի գիշերը ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար

  • 21-12-2020 19:48:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ գործող անվճար հացատանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար:
 
Ընթրիքին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 300 արցախցի: Այս նախաձեռնության գործընկերն է «Երեմյան Փրոջեքթսը», որը հատուկ պայմաններով ապահովում է հացատան գործունեությունը և դեկտեմբերի 31-ի ընթրիքը:
 
Ընթրիքի մասնակից ավելի քան 100 երեխայից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նվեր փաթեթ:
 
Հիշեցնենք, որ հացատան շահառու-քաղաքացիներն են Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play