61 օր անհայտության մեջ գտնվող քաղաքացիները թաքնվել են անտառում. մանրամասներ


61 օր անհայտության մեջ գտնվող քաղաքացիները թաքնվել են անտառում. մանրամասներ

  • 22-12-2020 14:35:16   | Հայաստան  |  Հասարակություն

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք`  հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
 
«Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել և այնտեղ տեղափոխել նաև հորը: Գեղամը պատմել է, որ անձամբ լավ գիտեր Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգ ճանապարհը, սակայն հայրը տեղաշարժման խնդիրներ ուներ: Ուստի ստիպված են եղել անտառային թաքստոցում պատսպարվել և սպասել փրկարարներին:
 
Այս ընթացքում գոյատևելու համար որդին  կարողացել է մոտակա  գյուղ հասնել՝  սնունդ՝ մասնավորապես պահածոներ, հայթայթելու համար»,- մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ և այժմ բժիշկների վերահսկողության տակ են: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play