Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

  • 23-12-2020 14:40:15   | Իսպանիա  |  Հասարակություն

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
 
«Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում:
 
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play