Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին


Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին

  • 23-12-2020 15:35:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

  Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում տեղային սպառնալիքների բախվել է համակարգիչների օգտատերերի 23,71%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 18,44%, իսկ Ադրբեջանում՝ 27,85%:
 
2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 29,55%, Վրաստանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 22,55%-ը, իսկ Ադրբեջանում՝ 34,75%-ը:
2020-ի հուլիս-սեպտեմբերին տեղային սպառնալիքները Հայաստանում գրոհել են օգտատերերի 29,3%-ին, Վրաստանում՝ 22,6%-ին և Ադրբեջանում՝ 30%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի երրորդ եռամսյակում ամենաշատը տեղային սպառնալիքների բախվել են Աֆղանստանի՝ (49,27%), Թուրքմենստանի (45,07%) և Մյանմայի (42,76%) օգտատերերը։
 
Ինչպես նշում են փորձագետները, տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։ Անհրաժեշտ է նաև համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի (նիշք) ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play