Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը


Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը

  • 26-12-2020 13:00:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը՝ առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
 
Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 քովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկներ, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։
 
Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էին տեղափոխվել 1 շաբաթ առաջ: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play