Վազգենի որդիները դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը. Աննա Հակոբյան


Վազգենի որդիները դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը. Աննա Հակոբյան

  • 28-12-2020 11:33:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 
 
«Վազգենը չորս որդու հայր է։ Եվ, չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է՝ ինչպե՞ս տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։
 
Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով»,- գրել է Աննա Հակոբյանը։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play