Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը. Ստեփանակերտի քաղաքապետարան


Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը. Ստեփանակերտի քաղաքապետարան

  • 28-12-2020 11:46:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանն Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ:
 
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր՝ (եղբայրական գերեզմանոց) մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար: Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
 
Օդապարուկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաև ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից): Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- գրված է հայտարարությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play