Ամանորյա փաթեթներ Արցախից տեղահանված ընտանիքների համար


Ամանորյա փաթեթներ Արցախից տեղահանված ընտանիքների համար

  • 29-12-2020 20:12:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Արցախից տեղահանված շուրջ 700 ընտանիք շարունակում է բնակվել Գեղարքունիքի մարզի 40–ից ավել համայնքներում:
 
Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ամանորին ընդառաջ սննդի և տնտեսական պարագաների փաթեթներ է տրամադրել այս ընտանիքներին: 
 
Գավառի, Մարտունու և Սևանի տարածաշրջանների 9 համայնքներում ապաստանած 207 ընտանիքներն արդեն ստացել են այս փաթեթները, որոնք հիմնականում ներառում են թարմ միս, բանջարեղեն, միրգ, աղանդեր, հյութեր և առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ:
 
Նման փաթեթներ են ստացել նաև Վարդենիսի 34 համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play