Հունվարի 4-ին ոստիկանությունը 36 ոչ սթափ վարորդ է հայտնաբերել


Հունվարի 4-ին ոստիկանությունը 36 ոչ սթափ վարորդ է հայտնաբերել

  • 05-01-2021 11:22:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
 
Մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
 
«Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play