Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստանան անվճար


Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստանան անվճար

  • 09-01-2021 14:04:48   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Չինաստանի բնակիչները կկարողանան անվճար պատվաստվել COVID-19- ի դեմ պատվաստանյութերը հանրության համար հասանելի դառնալուն պես: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը:
 
«Ռիսկի խմբում գտնվողներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին մեկնարկած գործընթացի բոլոր մակարդակներում կառավարությունը, պատվաստումը խթանելու համար, երաշխավորում է ծախսերի կազմակերպումը և բաշխումը: Ֆիզիկական անձինք պատվաստանյութի և պատվաստման համար որևէ ծախս չեն կատարելու»,-ասել է Ցզեն Իսինը:
 
Նա նաև տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացում նկատվել են դեպքեր, երբ որոշ տեղերում բնակչությունից գումար են պահանջել: Դրանից հետո եղել է հրահանգ այն մասին, որ այդ խնդիրն անմիջապես լուծվի:
 
Ավելի վաղ նշվել էր, որ առաջին փուլում պատվաստանյութ կստանան մաքսային ծառայության տեսուչները, ծովամթերքի շուկայի աշխատակիցները, նրանք, որոնք զբաղված են ծովային և ավիացիոն բեռնափոխադրումներով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատակիցները: Բացի այդ, պատվաստում կիրականացվի նաև այն մարդկանց, որոնք աշխատանքի կամ ուսման նպատակով մեկնում են համաճարակային առումով բարդ իրավիճակ ունեցող երկրներ: Երկրորդ փուլում պատվաստվողների շրջանակը կընդլայնվի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play