Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է


Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է

  • 12-01-2021 09:58:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է։ 
 
Նշվում է, որ 2020 թ․ հունվարից մինչ օրս պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։
 
Հիշեցնենք, որ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում։
 
Շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play