Մարտունու Ննգի, Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ


Մարտունու Ննգի, Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ

  • 12-01-2021 10:30:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում՝ տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:
 
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play