Հունվարի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք


Հունվարի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք

  • 12-01-2021 10:52:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես՝ խարդախության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի, սպանության սպառնալիքի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ու փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play