Հայաստանի վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի<br /> հայաստանյան գրասենյակի ղեկավարին<br />


Հայաստանի վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի
հայաստանյան գրասենյակի ղեկավարին

  • 13-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին եւ ՀԲ-ի տնտեսական թիմի առաքելությանը` Սամյա Միտրայի գլխավորությամբ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ՀԲ-ի «Երկրի գործընկերության ռազմավարության» շրջանակներում ՀՀ-ի հետ առաջիկա 4 տարիներին համագործակցության, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին ու ճգնաժամի հետեւանքների մեղմման նպատակով ՀԲ-ի հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play