Գուգարքի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել


Գուգարքի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

  • 18-01-2021 10:15:35   | Հայաստան  |  Իրավունք

 
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից անտառ, որտեղ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ երկու եղբայրների և ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր:
 
Եղբայրներից կրտսերը հայտնել է, որ ծառերը բենզասղոցի գործադրմամբ հատել է ինքը և եղբոր օգնությամբ ցանկացել է տեղափոխել իրենց տուն: Եղբայրները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:
 
Բենզասղոցը և կացինը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play